ԼՈՒՍՆԱԿ գործակալություն՝ ազգային ոգով կազմակերպված ճանաչողական և զվարճալի ինտերակտիվ հեղինակային ծրագրեր ձեր արդի միջոցառումների համար:
ԼՈՒՍՆԱԿ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

ԼՈՒՍՆԱԿ գործակալությունը իրականացնում է տարբեր ընդունված միջոցառւմների՝ կորպորատիվ միջոցառումների, մասնավոր տոների, ֆուրշետների և բանկետների կազմակերպում, ծաղկային ձևավորում, ֆոտո և վիդեո ծառայություններ… 
Սակայն մեր գործակալության ստեղծման հիմնական պատճառն եղել է ցանկությունը՝ ի հայտ բերելու և կիսելու ձեզ հետ աշխարհի ամենահին ազգերից մեկի՝ հայի հոգևոր և մշակութային հարստությունը, արդիականացնելու մեր ավանդույթներն ու տոները, ներկայացնելու այդ ամենը թե՛ օտարերկյա հյուրերին և թե՛ մեր հայրենակիցներին: 

Մեր հիմնական առանձնահատկությունն է՝ հայկական ազգային ոճով ստեղծված զվարճալի և միևնույն ժամանակ ճանաչողական հեղինակային ծրագրերը և խաղերը, որոնք ճկուն ձևով ներմուծվում են արդի միջոցառումների մեջ: Մեր ծրագրերի հիմքն է հանդիսանում հայկական պատմամշակութային հարուստ ժառանգությունը, ազգային ավանդույթները, ազգային խաղերը, ծեսերը… 

մանրամասն
ԿԱՐԾԻՔՆԵՐ

ԼՈՒՍՆԱԿ գործակալության աշխատակազմում ներգրավված են արհեստավարժ իվենտ-մենեջերներ, դիզայներներ, նկարիչներ, ռեժիսորներ, սցենարիստ-ներ, պրոդյուսերներ, դեկորատորներ, ֆլորիստներ… Պատվերները կատարվում են բծախնդրորեն, իրականացնելով բոլոր դրված խնդիրները, հաշվի առնելով պատվիրատուի բոլոր ցանկությունները և հետևելով միջոցառման հիմնախնդրին: 
© Lusnak Agency 2015. All rights reserved. Site created by T-Design.